Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ երկիր արդեն ապահովել է տեղը Եվրո 2024-ի եզրափակիչ մրցաշարում

Հոկտեմբեր 16,2023 17:16

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլի հերթական տուրի ավարտից հետո յոթ երկրների ազգային հավաքականներ արդեն ապահովել են իրենց մասնակցությունը 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրո 2024-ի եզրափակիչ մրցաշարին:

Ուղեգիր նվաճել են Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Շոտլանդիան, Թուրքիան:

Հայաստանի ազգային հավաքականը «D» խմբում վեց տուրից հետո ունի յոթ միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին դեռ երկու հանդիպում ունի անցկացնելու. նոյեմբերի 18-ին Երեւանում հյուրընկալելու է Ուելսին, որին առաջին խաղում հաղթել է 4:2 հաշվով, իսկ նոյեմբերի 21-ին արտագնա խաղում ուժերը չափելու է Խորվաթիայի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031