Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսվում է Ատոմակայանի գործունեության ժամկետը կրկնակի երկարացնել մինչեւ 2036 թվականը»․ Գնել Սանոսյան

Հոկտեմբեր 31,2023 15:10

«Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել Ատոմակայանի գործունեության ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը»,- այս մասին  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ ծրագրի նպատակն այն է, որ Ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով ու թույլտվություններով երկարացվի մինչեւ 2036 թվականը։ «Հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 մլրդ դրամ»,- ասաց նա։

Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը ներկայում ընթացքի մեջ է։ «Եվ այդ ծրագիրն արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է։ Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի 7 մլրդ դրամ է նախատեսված մի շարք աշխատանքներ շարունակելու ու ավարտելու համար։ Այսինքն՝ մենք ժամանակին սկսել էինք եւ հիմա շարունակում ենք ծրագրերի մի ամբողջ փաթեթ, եւ հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031