Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մի քանի օրվա խնդիրը, որն առաջացավ, արդեն չկա»․ Վահան Քերոբյանը՝ կոնյակի արտահանման խոչընդոտի մասին

Հոկտեմբեր 31,2023 16:04
konyak

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեպի  Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հարցով խոչընդոտներ չի տեսնում։ Նշենք, որ հոկտեմբերի սկզբին հայկական կոնյակով բեռնված մեքենաները կանգնած էին մնացել Վերին Լարսի անցակետում։ Կար տեղեկություն, որ ռուսական կողմը դիտավորյալ է բարդացնում հայկական կոնյակի արտահանման գործընթացը։ Վահան Քեորբյանը հերքեց այդ տեղեկությունները։ «Ոչ, խոչընդոտներ չեմ տեսնում։ Հիմա տարբեր ուղղություններով առեւտրային գործարքները նորմալ ընթանում են։ Եվ նաեւ պետք է ասեմ, որ այդ մի քանի օրվա խնդիրը, որն առաջացավ, արդեն չկա»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ որոշ ընկերություններ լաստանավային ուղղությամբ էին արտահանում իրականացնում այդ օրերին, այդ ուղղության վրա ընդհանրապես որեւէ խնդիր չի եղել։ «Այսինքն՝ կարելի է համարել ինչ-որ մասնավոր դեպք, որը լուծվել է։ Մեզ համար շատ կարեւոր են Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները, եւ մենք այն զարգացնում ենք, բայց նաեւ մենք էական ջանքեր, ռեսուրսներ եւ ժամանակ ենք ծախսում, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները նաեւ այլ ուղղություններով։ Ունենք որոշակի հաջողություններ, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վերջին երկու-երեք տարիներին մեր փոխադարձ առեւտուրը տասնապատկվել է եւ այս տարի 1,5, գուցե նաեւ 2 մլրդ դոլարի կհասնի»,- հավելեց նախարարը։

Քերոբյանն ասաց, որ Ռուսաստանի հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը նվազման միտում չունի, այս տարի աճ է գրանցվել։ Նա միաժամանակ չպատասխանեց հարցին, թե հետագայում այդ աճը կպահպանվի, թե՞ նվազում կարձանագրվի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031