Լրահոս
Օրվա լրահոսը

«Միաժամանակ փորձում ենք լուծել մեր այսօրվա անվտանգային հարցերը, բայց նաեւ երկարատեւ ներդրում ենք անում ՀՀ ապագայի համար»․ ֆինանսների նախարար

Նոյեմբեր 03,2023 13:33

«Մենք բյուջեում պլանավորում ենք այն պատրաստի ծրագրերը, որոնք այս պահին մեզ համար տեսանելի են։ Մենք խոսում ենք «խաղաղության խաչմերուկի» մասին, եւ երբ արդեն կոնկրետ թղթի վրա կլինեն ծրագրեր, այսինքն՝ հստակ պայմանավորվածություններ, որ երկաթուղին աշխատելու է, այդ ժամանակ դա տեղ կգտնի մեր բյուջեում»,- այսօր 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ այնքան էլ արդյունավետ չէր լինի հիմա երկաթուղի կառուցելը, երբ վստահ չեն, որ մյուս տարի բոլոր քաղաքական հարցերը կլուծվեն։

«Փոխարենը մենք կենտրոնացած ենք Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման վրա, որը թե՛ մայրուղու ընդհանուր աշխատանքի եւ թե՛ ռազմավարական ու անվտանգային տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի։ Եվ, ցավոք, սրտի տեւական ժամանակ է, մենք այս ուղղությամբ աշխատում ենք եւ հիմա նոր կարող ենք որոշակի վստահ քայլեր անել առաջ»,- ասաց նախարարը։

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պաշտպանությանն ուղղված բյուջեի ծավալը շատ մեծ է։ «Միաժամանակ,  պաշտպանությանն այդքան շատ գումար տալու հետ մեկտեղ մենք կարողացել ենք 110 մլրդ դրամի դպրոցաշինության ծրագիր նախատեսել։ Եթե մենք փորձենք վերնագիր դնել մեր բյուջեին, ես հենց դա վերնագիր կդնեի՝ մենք միաժամանակ փորձում ենք լուծել մեր այսօրվա անվտանգային հարցերը, բայց նաեւ երկարատեւ ներդրում ենք անում նրա մեջ, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանն ապագայում»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930