Լրահոս
Օրվա լրահոսը

Կկայանա «Էդուարդ Փաշինյան -100» գիտաժողովը

Նոյեմբեր 04,2023 19:10

Հայաստանի կոմպոզիտորների տան դահլիճում նոյեմբերի 9-ին, ժամը 12.00-ին կկայանա «Էդուարդ Փաշինյան -100» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գիտաժողովը կբացի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը,  ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը եւ «Հայ­կա­կան երաժշտական փառատոն» հայկական մշակութային կազմակերպության նախագահ (ԱՄՆ, Փրովիդենս), Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձ­նա­խմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը:

Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Կարինե Ջաղացպանյանը կներկայացնի հուշեր Էդուարդ Փաշինյան մանկավարժի, գիտնականի եւ անձի մասին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանի զեկուցման թեման է «Էդուարդ Փաշինյանի ունիվերսալ գերլադային համակարգը եւ դրա նշանակությունը 20-րդ դարի երաժշտատեսական համակարգերի համատեքստում»։ Կոմպոզիտոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Կոկժաեւը կխոսի Էդուարդ Փաշինյանի գերլադային համակարգի ալգորիթմներից:

Երաժշտագետներ Ռիտա Աղայանը եւ Նառա Բաղդասարյանը եւս կներկայացնեն գիտնական, մանկավարժ Փաշինյանին, իսկ Անահիտ Ղարիբյանը կխոսի Էդուարդ Փաշինյանի «Երկու պոեմ» դաշնամուրային  մանրանվագներից: Նախատեսված է նաեւ երաժշտական դադար. հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր  Մարիաննա Հայրապետյանը կկատարի մանրանվագներ «Պարզից բարդ» դաշնամուրային պիեսների ժողովածուից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930