Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում Վահե Գևորգյանն անդրադարձել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակմանը և էթնիկ զտումների քաղաքականությանը

Նոյեմբեր 06,2023 10:42

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին

Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։

Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։ Որպես նշված հանձնառությունների կյանքի կոչման լավագույն օրինակ՝ Վահե Գևորգյանը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։

Ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակմանը և Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն այսօր նշանակալի ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականներին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, արժանապատիվ ընդունելություն ցույց տալու և առաջնային կարիքները հոգալու նպատակով։ Այս համատեքստում կարևորվել է տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930