Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետը քաղաքապետարանում իր կնոջն է տեղավորել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2023 10:52

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, եւ չնայած որ Բարխուդարյանն իր ընկերն է, եւ ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում:

«Ժողովուրդ» օրաթերթին ավելի ուշ տեղեկություններ հասան, որ Կատվալյանը ոչ միայն այս թեմաներին է առնչվում, այլ նաեւ խնամի-ծանոթ-բարեկամ «շարժմանն» է հարում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կատվալյանը «տեղավորել է» քաղաքապետարանում իր կնոջը՝ Շուշանիկ Ղեւոնդյանին՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը անմիջապես ճշտեց Սաշա Կատվալյանից. «Կինս աշխատում է քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունում՝ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցի փոխարեն: Եթե իմ միջամտությունը լիներ նրա՝ աշխատանքի տեղավորվելու հարցում, հավատացնում եմ՝ առաջին կարգի մասնագետ չէր լինի, ավելի բարձր պաշտոնի կլիներ: Այստեղ կոռուպցիոն ոչինչ չկա, բոլորն էլ աշխատելու իրավունք ունեն: Եվ հավելեմ, որ կինս քաղաքապետարանում սկսել է աշխատել ավելի վաղ, քան ես, այսինքն՝ ես չեմ դարձել խորհրդական, իրեն էլ իմ հետ տարել: Նման բան չկա»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930