Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական թիմը Նոյեմբերյան համայնքում էր

Նոյեմբեր 10,2023 23:23

Համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցությունից հետո համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանն իր թիմակիցների հետ շրջայց է արել համայնքում՝ ներկայացնելով այստեղ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից կառավարում ստանձնելուց հետո կատարված աշխատանքները։

Փոփոխություններն ակնհայտ են։ «Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը լիարժեք իրականացված են․ համայնքի շատ բնակավայրերում նշանակալի բարեկարգումներ են արվել, վերանորոգվել են համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային և այլ նշանակության ենթակառուցվածքները։

Այստեղ սուբվենցիոն ծրագրերից զատ, «Ապրելու» հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացվում են այլ ծրագրեր ևս․

ժամանակակից, նորագույն ստանդարտներին համապատասխան, գեղեցիկ կահավորված կանգառի շինարարական աշխատանքները Ջուջևանում  շուտով հենց հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ իրենց ավարտին են հասնելու։ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը տեղում ծանոթացավ դրանց ընթացքին։

Թիմը նաև եղավ Կողբի Թումո կենտրոնում, որտեղ արդեն իրենց պարապունքներն է  սկսել Նոյեմբերյանի և հարակից համայնքների պատանիներից կազմված առաջին խումբը։

Պատասխանատու ու նվիրված կառավարումը «Ապրելու երկիր» կուսակցության խոստումն է միշտ եղել համայնքներում, և այն կատարվում է առանց շեղման, հետևողականորեն այն տեղերում, որտեղ ստանձնել է ղեկավարումը։

«Ապրելու Երկիր Կուսակցություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930