Լրահոս
Օրվա լրահոսը

Հրկիզումը մրցակցության հետևանք էր, և այն կազմակերպել էր շինանյութի մեկ այլ խանութի սեփականատերը

Նոյեմբեր 14,2023 13:36

Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը: Այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին մոտ մեկ ամիս անց: Եվ ժամանակի մեծ մասն իրավապահները ծախսեցին հիմնավոր ապացույցներ ձեռք բերելու վրա:

Ըստ նախնական տվյալների` հրկիզումը, այսպես ասած, ենթամշակութային մրցակցության հետևանք էր, և այն կազմակերպել էր շինանյութի մոտակա մեկ այլ խանութի 38-ամյա սեփականատերը:

Նոյեմբերի 10-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին հրկիզողները` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 18 ու 21 տարեկան երիտասարդները: Իրենց հանցավոր արարքի համար պատվիրատուից 100-հազարական դրամ ստացած հրկիզողները կալանավորվեցին: Իսկ նոյեմբերի 12-ին իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղարշապատի քննչական բաժին ներկայացավ հրկիզման պատվիրատուն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930