Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Նորմալ մարդիկ հաստատ իրենց չեն կարող լիարժեք լավ զգալ այսօրվա Հայաստանում, որքան էլ բարձր ամբիոններից Փաշինյանն ու նրա թիմակիցները դա ներշնչեն նրանց․ «Հրապարակ»

Նոյեմբեր 17,2023 10:17

Եթե կա մարդ, որն այսօրվա Հայաստանում իրեն անվտանգ է զգում, տեսնելով Արցախից Հայաստան տեղափոխված իր հայրենակիցներին` երջանիկ է, նաեւ բավարարված է իր եւ բոլոր ՀՀ քաղաքացիների ազատության մակարդակով, ուրեմն այդ մարդու մոտ մի բան այն չէ:

Նորմալ մարդիկ հաստատ իրենց չեն կարող լիարժեք լավ զգալ այսօրվա Հայաստանում, որքան էլ բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները դա ներշնչեն նրանց: Վստահ եմ` անգամ իշխանության մեջ գտնվող մարդկանց մեծ մասն իրենց լավ չեն զգում. ապագայի հանդեպ վախեր ունեն, իրենց բարեկեցությունը կորցնելու անհանգստություն: Մտավախություն, որ ինչպես անսպասելիորեն հայտնվել են ալիքի վրա, այնպես էլ ալիքի տակ կանցնեն մի օր:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930