Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիդա Քոչարյանը կմենամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար

Նոյեմբեր 17,2023 20:15

Չերնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը,, որի կիսաեզրափակչում Հայաստանն ունի վեց մասնակից՝ 2 աղջիկ եւ 4 տղա։

Ցերեկային մրցահերթում այսօր առաջինը գրեթե միաժամանակ ռինգ մտան մեր աղջիկները՝ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։ Էլիդան Ջոզեֆին  Բետիստի հետ մենամարտում իրեն զգում էր որպես ռինգի իսկական տեր։ Նրա առավելությունը մրցակցի նկատմամբ առավել քան շոշափելի էր հատկապես երկրորդ ռաունդում, երբ մրցավարը իրար հետեւից երկու անգամ նոկդաուն գրանցեց Բետիստին։ Ի վերջո, մեր մարզուհին անվիճելի հաղթանակ տարավ ու եզրափակչում վիճարկելու է այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Սոնա Հարությունյանը, թերեւս, նախորդ օրը բավականին շատ էներգիա էր վատնել։ Նա այսօր չկարողացավ դրսեւորել իրական ունակությունները եւ Բուդվայից տուն կվերադառնա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալով։

Երեկոյան մրցահերթում ռինգը կտրամադրվի տղաներին։ Հայաստանից հանդես կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Էրիկ Իսրայելյանը եւ 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930