Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային առաքանուց ավելի քան 1 կգ մեթամֆետամին է հայտնաբերվել

Նոյեմբեր 20,2023 16:23

ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  հայտնաբերել են թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական դեպքը:

ԱՄՆ-ից ՀՀ փոստային առաքանու միջոցով՝ ֆիզիկական անձի անունով,  ներմուծվել է բաճկոն։ Բաճկոնը ենթարկվել է ռենտգեն զննման, որի ներսում մաքսային ծառայողի կողմից կասկածելի իր է նկատվել: Տվյալ առաքանին պահվել է, և ծանուցագիր է ուղարկվել ստացող ֆիզիկական անձին, որպեսզի ներկայանա «Ապավեն Կարմիր բլուր» մաքսային հսկողության տարածք՝ իր ներկայությամբ զննություն իրականացնելու նպատակով։ Նշված ապրանքի ստացողը չի ներկայացել, և ապրանքը պահվել է մաքսային մարմիններում։ Ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալուց հետո` օրենսդրությամբ սահմանված կարգով, ապրանքը ենթակա է եղել  արգելապահման, ինչի պատճառով  մաքսային ծառայողի կողմից կրկին զննվել է վերը նշված բաճկոնը, որի  ընթացքում բացվել են բաճկոնի կարերը: Հայտնաբերվել է 1388 գրամ քաշով թմրանյութին նմանվող  սպիտակ զանգված։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում առկա տեխնիկական միջոցների զննման արդյունքում պարզվել է, որ այդ սպիտակ զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ։

Մաքսանենգության դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն` ՀՀ  «Քրեական օրենսգրքի» 399-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930