Լրահոս
Օրվա լրահոսը

Սիյարտո. Եվրոպական երկրների ղեկավարները հերթ են կանգնում Ալիևի հետ լուսանկարվելու, որպեսզի ապահովեն ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա

Նոյեմբեր 24,2023 15:46

Այսօր Ջաբրայիլի շրջանի Սոլթանլի գյուղի հիմնարկեքի արարողության ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ներկայում եվրոպական երկրների ղեկավարները հերթ են կանգնում լուսանկարվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի ապահովեն ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։

Սիյարտոն հիշեցրել է, որ 13 տարի առաջ եվրոպական երկրները կոշտ քննադատության են ենթարկել Հունգարիայի վարչապետին Ադրբեջան կատարած այցի համար։

«Այսօր նրանք հերթ են կանգնել, որպեսզի լուսանկարվեն Ադրբեջանի նախագահի հետ՝ դրանով իսկ ապահովելով բնական գազի մատակարարումը Եվրոպա, սակայն Հունգարիայի բարեկամությունն Ադրբեջանի հետ հիմնված չի եղել գազի մատակարարման վրա»,- ասել է նա։

Region Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930