ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Հակոբյանին և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Նիկողոս Հակոբյանի և նրա գործընկերների Հայաստան այցի հիմնական նպատակը Հունգարիայի հայ համայնքի կողմից հավաքված օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փոխանցելն էր։ Դրամական օգնությունը փոխանցվել է Արմավիրի, Արարատի, Լոռու մարզերում՝ ընդհանուր առմամբ 30-40 ընտանիքի, որոնք ունեն անչափահաս երեխաներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-հունգարական առևտրատնտեսական հարաբերությունների հնարավոր ակտիվացմանը։
Նիկողոս Հակոբյանը կարևորել է նաև Հայաստանում Հունգարիայի առևտրի պալատի կասեցված գործունեության վերսկսումը, որը հնարավորություն կտա Հայաստանից Հունգարիա արտահանել տարբեր ապրանքատեսակներ։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: