Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական սարքավորումներ, կիբեռհարձակումների դեմ պայքար. ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին

Դեկտեմբեր 12,2023 12:42 Share

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարավոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրելու այդ աջակցությունը, Ստանոն ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը։

«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ», – ասել է Ստանոն։

Լիլիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031