Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ՝ իշխանությունն ընդդիմության համար ինչքանով է նվեր, բայց որ ընդդիմությունը մեզ համար նվեր է, դա միանշանակ». Վաղարշակ Հակոբյան

Դեկտեմբեր 12,2023 14:23 Share

«ԵԱՏՄ անդամակցությունը այլընտրանք չունի մեզ համար, բավական դրական բաներ է բերում մեր երկրին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը:

Նա ասաց, որ ՀԱՊԿ-ի նիստերին Հայաստանի չմասնակցելը մեկնաբանվել է ինչպես հրապարակային, այնպես էլ աշխատանքային մակարդակում. «Հայաստանը բոլոր մակարդակներում խոսում է շատ ուղիղ եւ խոսում է ՀՀ պետական շահին համապատասխան»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլում շրջանառում են, որ իշխանությունը հնարավոր արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Վաղարշակ Հակոբյանը վստահեցրեց, որ դա «ֆեյք օրակարգ» է, բամբասանք, քանի որ հիմա ընդդիմության հետ լավ էլ կառուցողական աշխատում են. «Վերջիվերջո մեզ հաջողվեց ընդդիմությանը բերել աշխատանքային կառուցողական դաշտ: Միգուցե նրանք եկան, չափաբաժինները չեմ կարող գնահատել»:

Դիտարկմանը, որ այս իշխանությունն ու ընդդիմությունը նվեր են իրար համար, ինչպես «Կարգին հաղորդման» մեջ են ասում՝ երկուսդ էլ ճիշտ եք՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ իշխանությունն ընդդիմության համար ինչքանով է նվեր, բայց որ ընդդիմությունը մեզ համար նվեր է, դա միանշանակ համաձայն եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031