Լրահոս
Օրվա լրահոսը

Պահակը հանգստյան գոտուց գողացել էր բենզինային հոսանքահաղորդիչը և գողության մասին հաղորդում տվել

Դեկտեմբեր 12,2023 15:03

Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Բյուրական գյուղի հանգստյան գոտիներից մեկի պահակը և գողության մասին հաղորդում տվել:

Նշված վայր ոստիկանության Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 16-ից դեկտեմբերի 6-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում Բյուրական համայնքի վարչական տարածքի հանգստյան գոտու պահեստարանի դռան փականը կոտրել, ապօրինի մուտք են գործել և գողացել բենզինային հոսանքահաղորդիչ (գեներատոր):

Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հենց հաղորդում տվողն է գողություն կատարողը:

Դեկտեմբերի 7-ին հանգստյան գոտու պահակը գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 21.30-ի սահմաններում հանգստյան գոտու պահեստարանից գողացել է 600 հազար դրամ արժողությամբ բենզինային հոսանքահաղորդիչը, որը տեղափոխել և պահել է Բյուրական համայնքի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում:

Բյուրականցի 63-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031