Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմնի «ժողովրդի թեկնածուն», «Հայկական ժամանակի» խմբագիրը, «Մոլորակի» աղմկահարույց նյութերի սիրահար Փաշինյանը հեռախոսի տեսախցիկից է պաշտպանվում. Նարինե Մկրտչյան

Դեկտեմբեր 14,2023 22:22

Aravot.am-ը Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանից մեկնաբանություն խնդրեց լրագրող Անի Գեւորգյանի եւ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող կարմիր եւ սեւ բերետավորների մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ, որտեղ վերջիններս խոչընդոտում էին, որպեսզի լրագրողը լուսանկարի Փաշինյանին, անգամ քաշքշում էին:

«Մենք տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ոչ թե միայն լրագրողները, այլեւ ցանկացած քաղաքացի բջջային հեռախոսով ցանկացած վայրից կարող է նկարահանումներ անել եւ տարածել դրանք։ Լրագրողի աշխատանքներին այս կամ այն կերպ խոչընդոտելն անընդունելի է։ Իհարկե, Փաշինյանի՝ ավտոմեքենա նստելը տեսանկարահանելն ինձ համար խիստ անկարևոր իրողությունն է, սակայն լրագրողը ցանկանում էր նկարահանել դա, ինչը նրա աշխատանքային գործունեության մի մասն է, իսկ լրագրողը տվյալ դեպքում պետական գաղտնիքի հետ չէր առնչվում, որն արգելվեր։

Անկեղծ ասած, այդ տեսանյութը դիտելիս ինձ մեկ այլ բան ոչ պակաս տարակուսանքի տեղիք տվեց․ Փաշինյանի անվտանգությունը հսկող անձանց թվաքանակը։ Երբեմնի «ժողովրդի թեկնածուն» եւ ներկայիս գործող վարչապետը, «Հայկական ժամանակի» խմբագիրը, «Մոլորակ» թերթի՝ երբեմնի աղմկահարույց նյութերի սիրահար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսի տեսախցիկից է պաշտպանվում։

Ես ընդունում եմ, որ իշխանությունն ինքն իրեն պետք է պաշտպանի, սակայն այժմ այդ իշխանությունն ամենաշատն իրեն պաշտպանում է․․․ հանրությունից և լրագրողներից։ Իրականում սա նաև շատ տխուր է։ Եվ խիստ մտահոգիչ»,-ասաց Նարինե Մկրտչյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031