Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը. Լիլիթ Գալստյան

Դեկտեմբեր 14,2023 23:35

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է.

«Եկմալյան 1/6 հասցեում գտնվող «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող հասարակական նշանակության շինության կառուցման հարցով պաշտոնապես դիմել եմ ՀՀ կառավարությանը։

Մասնավորապես, խնդրել եմ   ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շրջանակում համապատասխան տեսչական ստուգում  ձեռնարկել՝ պարզելու Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիմնավորվածությունը, ինչպես նաև տվյալ հասցեի կառուցապատման համապատասխանությունը ՀՀ-ում գործող  քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերին։

Հիշեցնեմ, որ «Օրրանը» բարեսիրական կազմակերպություն է, որը կրթական, մշակութային, հոգեբանական, առողջապահական և սոցիալական ծառայություններ է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին,  ճգնաժամային ընտանիքներին, միայնակ մեծահասակներին։ Քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցված շինությունը կարող է վտանգել կազմակերպության շահառու երեխաների և տարեցների անվտանգությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031