Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատացել է․ մանրամասներ Արա Մարտիրոսյանի մահվան հանգամանքների հետ կապված․ StarNews
Դեկտեմբեր 16,2023 10:05
StarNews – Երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, բացառիկ մանրամասներ է հայտնել StarNews-ին՝ Արա Մարտիրոսյանի մահվան հանգամանքների հետ կապված։
Ըստ Լիլիթի՝ Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։ Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։
Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: