Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Մարտիրոսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Չեմպիոնի կոչումը 9.5 միավորով նվաճել է Սերբիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, միջազգային վարպետ Էմին Օհանյանը հավաքել է 7 միավոր ու զբաղեցրել է 68-րդ տեղը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: