Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

Դեկտեմբեր 18,2023 15:59

 Դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն («Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի մաս) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։ Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանում է Յուրի Սվիրիդենկոն։

Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։

2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի կողմից 2021 թվականին։

«Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս է կազմում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում էներգետիկ տարբեր ոլորտների էներգետիկայի օբյեկտների:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն 13 արտասահմանյան երկրներում իրականացրել/իրականացնում է ռուսական նախագծով 48 ատոմային էներգաբլոկների նախագծեր (գործող և կառուցվող): Միևնույն ժամանակ, ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում ու հանդիսանում է ՋՋԷՌ ատոմակայաններում սպասարկման ժամկետի երկարաձգման, պլանային կանխարգելիչ սպասարկման ու սարքավորումների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն: 2022 թվականի վերջին «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն արտաքին շուկաներում ձևավորել էր մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերների պորտֆել։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են շահագործման ժամկետների երկարացման, պահպանման ու վերանորոգման, սարքավորումների և պահեստամասերի մատակարարման, միջուկային ենթակառուցվածքի, խորհրդատվական ծառայությունների և ուսուցման, արդյունաբերական վարժասարքերի համալիր նախագծեր:

2022 թվականից ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտները՝ փոքր հիդրոէներգետիկա, կենսագազային ռեակտորներ, աղբավայրերից գազի ստացում։ BOO (կառուցում-սեփականացնել-գործել) մոդելն իրականացվում է որպես առաջնահերթություն: Վերականգնվող էներգիայի ոլորտում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են Բուլղարիայում հիդրոէլեկտրակայանների կասկադի նախագծումը, Կարելիայի` Սեգոզերսկայա ՀԷԿ-ի համար սարքավորումների մատակարարումը: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է նաև դիրք գրավել որպես հիմնական բիզնես մասնակից բարձր հզորության կենսառեակտորների կառուցման գործում՝ իրականացնելով «կանաչ էներգիա» օգտագործելով «Ռոսատոմ» պետկորպորացիայի զարգացման ռազմավարությունը:

Ռոբոտաշինության ուղղության շրջանակում ընկերությունն առաջարկում է ռոբոտային համակարգերի և այլ ոչ ստանդարտ սարքավորումների նախագծման և արտադրության ծառայություններ` ատոմային արդյունաբերության ձեռնարկությունների համար և դրանից դուրս:

«ՋԵՏ» ինժեներատեխնիկական կենտրոն» ԲԸ-ն («Ռուսատոմ-Սերվիս»-ի մաս)՝ առաջատար է ատոմակայանների և ջերմային էլեկտրակայանների վարժասարքերի կառուցման և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում: Ընկերության գործունեությունը ներառում է նախագծված էներգաբլոկների տեխնոլոգիական ալգորիթմների փորձարկում, մարդ-մեքենա ինտերֆեյսների հետազոտություն և արտակարգ իրավիճակներում ատոմակայանի շահագործող անձնակազմին աջակցելու համակարգերի մշակում:

«Ռոսատոմ» պետկորպորպորացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031