Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

Դեկտեմբեր 25,2023 17:03

«Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» ամփոփիչ ցուցահանդեսի բացմամբ ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթփառատոնի արդյունքները:

Մրցույթն անցկացվել է Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում:

Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է մասնակիցներին և կարևորել մրցույթ-փառատոնի դերն արվեստասեր և տաղանդավոր երեխաներին բացահայտելու, խրախուսելու և ճանապարհ հարթելու տեսանկյունից:

Մրցույթ-փառատոնին մասնակցել է 10-18 տարեկան 76 պատանի՝ աշխարհի 4 երկրի 27 կրթական հաստատություններից: Լավագույններին ընտրել է մասնագիտական ժյուրին: Նրանք արժանացել են 7 մրցանակի, 3 հատուկ մրցանակի և 9 պատվոգրի։ Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ։

Նախագծի շրջանակում երեխաները մասնակցել են վարպետության առցանց դասերի, որոնք վարել են ոլորտի լավագույն մասնագետները՝ տեսական ու գործնական գիտելիքներ, հմտություններ փոխանցելով անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ստացած գիտելիքները կիրառելու նոր ձևաչափում։

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 14-ը։ Հասցե՝ Աբովյան 13:

Մրցույթն անցկացնում է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցելով:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031