Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Արթուր Սողոմոնյանը միակ ֆուտբոլային գործիչն է այսօր, որ ֆուտբոլն իրականում ու հատկապես՝ մանկապատանեկան ֆուտբոլը ճիշտ է հասկանում». 168.am

Դեկտեմբեր 25,2023 22:11

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ վերստին դարձավ գործող նախագահ, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Նրա հակառակորդ Արաս Օզբիլիսի օգտին քվեարկեց ընդամենը 3 ակումբ: «Շիրակ» և «Նոա» ակումբները չմասնակցեցին քվեարկությանը, և 22 կողմ ձայներով Մելիքբեկյանը վերարտադրվեց իր պաշտոնում:

Քվեարկությունից հետո, ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել ընտրության արդյունքները, Արաս Օզբիլիսին առաջադրած «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցն ասել էր՝ «ես կրկես չեմ մեկնաբանում»:

168.am-ը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց մեկնաբանել «Ուրարտուի» նախագահի հայտարարությունը:

««Դովեղն» ու «Փյունիկը» միանշանակ կողմ են քվեարկել Արասին, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ «Ուրարտուն» է կողմ քվեարկել Օզբիլիսին: Հնարավոր չէ, որ «Ուրարտուն» կողմ քվեարկած լինի Օզբիլիսին: Իմ անձնական կարծիքով՝ Արասին կողմ է քվեարկել ոչ թե «Ուրարտուն», այլ «Արարատ-Արմենիան»: «Ուրարտուն» Օզբիլիսին դեմ է քվեարկել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ու ՀՖՖ-ի միջև եղած սուր հակամարտությանը ու «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի սուր քննադատությանը ՀՖՖ ղեկավարության հասցեին, Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ Արթուր Սողոմոնյանը միակ ֆուտբոլային գործիչն է այսօր, որ ֆուտբոլն իրականում ու հատկապես՝ մանկապատանեկան ֆուտբոլը ճիշտ հասկանում ու գնահատում է:

«Նրա քննադատությունների հետ ես համամիտ եմ ամբողջովին: «Փյունիկի» նման բարձրակարգ ակումբին դաշտ չտրամադրելը դիտարկում եմ՝ որպես հանցագործության նման արարք: Ես զարմանում եմ, որ երկրպագուներն են լռում «Փյունիկի» հանդեպ մեկ տարի շարունակվող այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ: Մեկ տարի է՝ «Փյունիկի» նկատմամբ այդ անօրինական պատժամիջոցները կիրառվում են, ու երկրպագուները լուռ են, երբ մինչև Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալն ամեն առիթով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում։ Անթույլատրելի է «Փյունիկի» դեմ նման արշավը, քանի որ «Փյունիկը» մեր մանկապատանեկան ու հավաքական թիմերի դարբնոցն է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031