Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանն արդեն ունի եռակուսակցական կառավարող կոալիցիա, երեւանցիներին հրաշալի ամանորյա նվեր մատուցվեց»․ավագանու անդամ

Դեկտեմբեր 26,2023 18:19

Երեւանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Ուզում եմ չակերտավոր շնորհավորել գործող կոալիցիային՝ դուք այլեւս ունեք ձեր երրորդ գործընկերը։ Երեւանն արդեն ունի եռակուսակցական կառավարող կոալիցիա։ Եվ երեւանցիներին հրաշալի ամանորյա նվեր մատուցվեց։ Սիրելի երեւանցիներ, դեկտեմբերի 31-ին, երբ շամպայնի բաժակների պղպջակները կբարձրանան վերեւ, դրանք պղպջակներ չեն, տեղական տուրքերն են, որ բարձրանում են եռակողմ կոալիցիայի ջանքերի շնորհիվ»,- ասաց Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» չմիացավ բոյկոտին։

Անդրադառնալով Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագին, որը քննարկվում է ավագանու նիստում, Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Ես չէի ենթադրում, որ հնգամյա ծրագիրը նման հակիրճ, տրաֆարետային տեքստով կարելի է բարձրաձայնել։ Այս ծրագրում ես խոսք չտեսա այն մասին, թե քաղաքն ի՞նչ ստրատեգիական զարգացում է ունենալու, ինչի՞ հաշվին։ Բազմաբնակարանային շենքերի այս հրավառությունը, դրանից բացի այլ ներդրում լինելո՞ւ է, թե՞ չէ, քաղաքամերձ կանաչապատում լինելո՞ւ է, թե՞ ոչ, որ գոնե քաղաքի օդը լինի մաքուր։ Եվ այդպիսի շատ ռազմավարական հարցադրումներ, որոնք այս ծրագրում տեղ չեն գտել։ Եվ այս ծրագիրն ընդամենն ինձ հիշեցնում էր նախատոնական լավ բաժակաճառ»։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Եվ առհասարակ, եթե դեռեւս հարցեր մնում են, առաջարկում եմ այնուամենայնիվ այդ ծրագիրը կարդալ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031