Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստուհիները համեմատաբար հաջող են մեկնարկել կայծակնային շախմատի ԱԱ-ում

Դեկտեմբեր 29,2023 20:30

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները միջին արդյունավետություն արձանագրեցին։  Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տված Շանթ Սարգսյանը 8,0 միավորով զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը, իսկ կանանց մեջ՝ Էլինա Դանիելյանը 6,5 միավորով հանգրվանեց 35-րդ տեղում։

Այսօր մեր բոլոր 12 շախմատիստներն մեկնարկել են կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։

Կանայք առաջին օրը խաղացել են 9 տուր։ Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են 6,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 18-րդ եւ 19-րդ հորիզոնականները, իսկ Սուսաննա Գաբոյանը 5,0 միավորով  առաջին օրվանից հետո 118 մասնակիցների պայքարում 38-րդ տեղում է։

Տղամարդիկ պայքարը դեռ շարունակում են։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031