Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը TOP 100-ում հունվարին ներկայացված է յոթ շախմատիստներով

Հունվար 03,2024 17:10

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն  շախմատիստների 2024 թվականի առաջին վարկանիշային ցուցակը։

Տղամարդկանց եւ կանանց ցուցակների լավագույն հարյուրյակներում ընդգրկված են Հայաստանի յոթ շախմատիստներ։

Հայկ Մարտիրոսյանը տղամարդկանց մեջ զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը, Գաբրիել Սարգսյանը՝ 61-րդը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 91-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 99-րդը։

Կանանց 100 ուժեղագույնների մեջ Էլինա Դանիելյանը 55-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը, Աննա Սարգսյանը՝ 75-րդը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031