Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վարշամ Սարգսյանին

Հունվար 11,2024 14:16

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության այսօրվա նիստով նշանակվել եմ Արմավիրի մարզպետ ու նշանակումով պայմանավորված՝ երեկ ազատվել եմ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը` բարձր վստահության համար:

Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ ձեզ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ:

Այժմ չեմ ուզում անդրադառնալ շուրջ վեց տարվա ընթացքում արված և ընթացքում գտնվող աշխատանքներին. դրա առիթը վստահաբար դեռ կունենամ:

Ուզում եմ ընդամենը ասել, որ Արմավիր համայնքում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով:

Շնորհակալ եմ Հանրապետության ամենամեծ ավագանու խմբակցությանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի թիմին, համայնքապետարանի անձնակազմին, համայնքապետարանի ենթակա կառույցների անձնակազմերին, մարզային և համայնքային գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Արմավիր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին, և հունվարի 15-ին համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու արտահերթ նիստ կգումարի:

Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա, հաջողությամբ կշարունակվեն ընթացքում գտնվող ծրագրերը, բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն:

Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ գործընկերներ, մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ անմնացորդ ծառայել ծննդավայրիս՝ Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ:

Հեշտ չի լինելու, բայց միասին հաջողելու ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031