Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. Ապշած եմ Բաքվում ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից

Հունվար 17,2024 15:22

«Ապշած եմ վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից», – ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։

Դեսպանը, մասնավորապես, ընդգծել է երիտասարդ կանանց նկատմամբ վերաբերմունքը՝ շեշտելով՝ դատարանի դահլիճում նրանց ձեռնաշղթաներ հագցնելը, ապակե վանդակներում պահելը, կամ մարդկային տարրական կարիքների մերժումը։

«Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության և հարգալից վերաբերմունքի իրավունք», – գրել է դեսպանը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոյին՝  հայտարարությունների համար։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն «անհիմն» և «անպատասխանատու» է որակել Եվրամիության դեսպանի հայտարարությունը և նրան խորհուրդ տվել կենտրոնանալ «ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա»։

Վերջին ամիսներին ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են ադրբեջանցի ավելի քան տասը լրագրողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031