Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսանկար էի հրապարակել՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ, դուք չեք պատկերացնի, թե ինչ գրոհ էր սկսվել իմ էջում»․ Մետաքսե Հակոբյան․ «Հրապարակ»

Հունվար 18,2024 10:15

Անցած սեպտեմբերից Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական գերության մեջ է՝ Արցախի նախկին երեք նախագահները` Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Նրանք պատանդ տարվեցին Արցախի հայաթափման օրերին, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, նրանց Բաքվի դատարանը 6-ամսյա կալանք է տվել:

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ փոքրաթիվ մարդիկ են այս մասին խոսում, եւ նրանց ձայնը լսելի չէ ո՛չ աշխարհին, ո՛չ էլ նույնիսկ ներքին լսարանին․ «Ես մի քանի անգամ այս հարցը հնչեցրել եմ Արցախի կառավարությունում, ցավոք, պատասխան չեմ ստացել, բոլորը ցույց են տալիս, իբրեւ թե քայլեր անում են, ուղղակի դրանք խիստ գաղտնի են, բայց իրականում ես չեմ տեսնում որեւէ բան, որ արվում է»: Հակոբյանն ընդգծում է, որ բոլորը պետք է իրենց հնարավորություններն օգտագործեին դիվանագիտական հարթակներում, իրենց կապերով աղմուկ բարձրացնեին, բայց չեն անում․ «Ցավոք, Արցախի ընդդիմության գործիքակազմը փոքր է՝ ո՛չ մեր արածը, ո՛չ մեր պահանջը չի նկատվում»։ Պատգամավորը ենթադրում է, որ շատերը ՀՀ իշխանությունների ճնշումներից են վախենում, որոնք փաստացի արգելում են նաեւ «Արցախ» բառն անգամ գործածել․ «Ես վերջերս մի լուսանկար էի հրապարակել՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ, դուք չեք պատկերացնի, թե ինչ գրոհ էր սկսվել իմ էջում, առաջ էին փորձում տանել այն կեղծ թեզերը, որոնք շրջանառում է Փաշինյանի թիմը, թե թալանել են, թուլացրել են․․․ չեմ պատկերացնում, որ այս պարագայում իշխանությունները թույլ կտան որեւէ մեկը որեւէ բան անի»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031