Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարեն պատրաստ լինենք պատերազմի, շարունակում ենք բանակը քանդել. Կիրո Մանոյան

Հունվար 20,2024 16:54

«Հաշվի առնելով, որ այդ բոլորը Իլհամ Ալիեւից է կախված եւ հաշվի առնելով, որ Ալիեւը կարող է անհավասարակշիռ բաներ անել, չի կարելի այդ սցենարը բացառել եւ պետք է դրան պատրաստ լինել: Եվ փոխարեն արդեն պատրաստ լինեիքն, մենք շարունակում ենք գնալ մեր բանակը քանդելու ուղղությամբ»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Բանախոսի դիտարկմամբ, սակայն, տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման քայլը այսօր որեւէ մեկի, ներառյալ Ադրբեջանի շահից չի բխում, որովհետեւ դա կհրավիրի նաեւ այլ ուժերի ավելի գործուն դերակատարում տարածաշրջանում, այդ թվում նաեւ ուժերի, որոնք Ադրբեջանի շահերից չեն բխում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Կիրո Մանոյանի համոզմամբ, մեր անվտանգության եւ մեր շահերի առաջին երաշխավորը պետք է մենք լինենք, բայց այդ գործում կարելի է եւ անհրաժեշտ՝ այլ պետությունների ներգրավումը: Բանախոսի դիտարկմամբ, նաեւ այնպես չէ, որ եվրոպական պետություններում կամ անգամ ՌԴ-ում շատ գոհ ու ոգեւորված են Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններից, բայց, այսօրվա իրենց շահերի տեսանկյունից ելնելով՝ չեն ցանկանում գնալ հարաբերությունների սրացման եւ սահմանափակ են իրենց գործողություններում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031