Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարությունը հորդորում է լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Հունվար 25,2024 20:45

Համեմատաբար մեղմ դրսևորումներից հետո հունվարի երկրորդ կեսից ձմեռը հանրապետության ողջ տարածքում ներկայանում է ձյան առատ տեղումների, ուժեղ քամու, բուք ու սառնամանիքի տեսքով։

Այդ իրողություններով պայմանավորված՝ հաճախ բարդ իրավիճակ է ստեղծվում հանրապետության տարբեր ճանապարհատվածներում՝ հատկապես լեռնային և բարձրալեռնային տարածաշրջաններում։

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացված բազմաթիվ ահազանգերը պայմանավորված են այս հանգամանքով։ Դրանք հիմնականում ձյան մեջ արգելափակված, դժվարանցանելիության պատճառով առաջացած խցանումների վերաբերյալ են։

Այս ընթացքում ՆԳՆ ՓԾ աշխատակիցները, պարեկների ակտիվ աջակցությամբ, շարունակում են ծառայել շուրջօրյա ռեժիմով՝ օպերատիվորեն արձագանքելով ստացված ահազանգերին, օգնության հասնելով արտակարգ իրավիճակում հայտնված քաղաքացիներին, նրանց ցուցաբերելով համապատասխան անհրաժեշտ օգնություն։

Իրենց դժվար առաքելությունն իրականացնելիս փրկարարներն ու պարեկները սերտորեն և արդյունավետ համագործակցում են նաև ճանապարհների շահագործման և այլ կառույցների աշխատակիցների հետ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է մշտապես հաշվի առնել եղանակային բարդ պայմանները, դժվարանցանելի հատվածներով երթևեկել բարձր զգոնությամբ, ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են:

ՆԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031