Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե այնտեղ ուրիշ որակներ են եղել, հիմա ուրիշ է». Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար երաշխավորագիր տալու եւ Տաթեւիկ Վիրաբյանի մասին

Փետրվար 07,2024 15:22

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված երաշխավորագիր տալու հարցում ողջ խմբակցությունը կողմ է եղել, իսկ ովքեր չեն ստորագրել՝ զուտ գործուղման մեջ են եղել:

ՔՊ 71 պատգամավորից 65 ստորագրություն է հավաքվել: Ասլանյանի խոսքով՝ անկախ նրանից՝ Ալեն Սիմոնյանի հարազատն է, թե ով է՝ նշանակություն չունի․ «Մենք միջնորդում եւ առաջարկում ենք, հատկապես խոսքը երկու կանանց մասին է, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, ազատեն կալանքից: Եթե կմերժեն, թող մերժեն եւ հիմնավորեն»:

Հարցին՝ եթե մատնանշում եք երեւույթը, եւ ոչ թե Ալեն Սիմոնյանի հանգամանքը, ինչո՞ւ Տաթեւ Արցախի համար էլ միջնորդություն չներկայացրեցիք, ինքն էլ երեխաներ ուներ ու կալանավորված էր՝ Ասլանյանը պատասխանեց. «Գուցե այնտեղ ուրիշ որակներ են եղել, հիմա ուրիշ է»:

Թե ի՞նչ որակ է հիմա տեսել պատգամավորը՝ ինքն էլ չգիտեր. «Եղել է առաջարկ, մենք առաջարկը քննարկել ու ընդունել ենք, ի՞նչ կա այդտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829