Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը բացակայել ՔՊ նիստից, երբ Փաշինյանն է եղել. Պապոյանը վստահեցնում է՝ անձնական կամ պետական պատճառ է եղել

Փետրվար 07,2024 15:54

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց, որ որեւէ արտառոց բան չի տեսնում, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ-ի վարչության նիստին: Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված ՔՊ 71 պատգամավորից 65-ը երաշխավորագիր է ստորագրել՝ նրան կալանքից ազատելու:

Պապոյանն ասաց, որ նիստի ժամանակ կուսակցության ռազմավարությունն են ընդունել, քննարկել պատասխանատվության գոտիները, օրինակ՝ իրեն հանձնարարել են ավագանիների խմբակցությունների հետ աշխատել, տարածքային կառույցներ ձեւավորել եւ այլն:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նիստին, Ալեն Սիմոնյանը ի՞նչ պատճառաբանությամբ է բացակայել՝ Պապոյանը պատասխանեց. «Վստահաբար, կա՛մ անձնական, կա՛մ պետական կարող է լինել: Այն կոնտեքստը, որը դուք հիմա դնում եք տակը, բացարձակապես նման բան չկա եւ չի կարող լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829