Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոլտենբերգ․ Թուրքիան օրինակելի է Ուկրաինային օգնելու հարցում

Փետրվար 08,2024 14:33

Ermenihaber. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Ուկրաինային սպառազինություն և զինամթերք տրամադրելու մասին արած հայտարարության մեջ մատնացույց է արել Թուրքիային և բարձր գնահատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

Նա մասնավորապես նշել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ «բայրաքթարները», Ուկրաինային տրամադրվել են ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, իսկ այժմ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար Ուկրաինայում կառուցվում է գործարան։

Ստոլտենբերգը դա օրինակ է համարել ՆԱՏՕ-ի անդամների համար, որոնք Ուկրաինային աջակցում են սպառազինության և զինամթերքի մատակարարմամբ։ Եվ դրա հետ մեկտեղ ներդրումներ են անում սեփական զենք արտադրելու կարողությունները մեծացնելու համար։

«Մենք պետք է գիտակցենք, որ Ուկրաինայի պատերազմը դժվար է, քանի որ առաջին համաշխարհայինի խրամատային պատերազմի և 21-րդ դարի անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն է։ Մենք Ուկրաինային ցուցաբերած մեր օգնությամբ աշխատում ենք ամբողջովին հաղթահարել այս դժվարությունները»,-հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829