Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ու դուք հերո՞ս եք. Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանում է Փաշինյանին՝ Ռոբերտ Աբաջյանը գերհերոս է, հարկ վճարողները՝ ուղղակի հերոս

Փետրվար 08,2024 16:00

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր երկրի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, բանակի, Ազգային հերոսների, ամեն ինչի համար պարտական ենք հարկ վճարողներին, անգամ Եռաբլուրի համար:

Aravot.am-ը խոշոր հարկատուներից մեկին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին հարցրեց՝ ստացվում է, որ մեր հերոսը դո՞ւք եք, ձեր հերոսը Գագիկ Ծառուկյա՞նն է, թե՞ Ռոբերտ Աբաջյանը, որը կյանքի գնով հայրենիք էր պահում՝ նա պատասխանեց, որ հարկ վճարելը ոչ թե նորմալ է, այլ պարտականություն է, բայց այդտեղ նրբություն կա. «Այն անձը, որը իր ընտանիքով կամ իր ընկերների հետ տնտեսվարում է, ամենամեծ ռիսկերը նա է կրում, կարող է իր ընտանիքի ունեցած սեփականությունը կորցնի, դա իրենց բնակարանն է, իրենց ապրելատեղը, միջոցները, դրա համար ինչի՞ են իրենք հերոս, որովհետեւ ցանկացած պահի ռիսկի են դիմում: Ես այսօր բիզնեսով չեմ զբաղվում, միգուցե ստեղծողներն ենք եղել: Ես, որպես ԱԺ պատգամավոր, իհարկե, բազմապրոֆիլ կառույց եմ ստեղծել, հիմնադիրն եմ: Մեր ընտանիքի անդամները հայտարարեցին, որ 50 մլն դոլարը գերազանցել են հարկ վճարելու սահմանը: 50 մլն դոլար հարկ վճարել՝ կարծում եմ, արեւմտյան երկրներում այլ վերաբերմունք կա այդ մարդկանց նկատմամբ:

Ես խոնարհվում եմ մեր հերոսների առաջ, որոնք զոհվել են, պայքարել են եւ կռվել են ՀՀ-ի համար: Նրանք գերհերոսներ են, իսկ հարկ վճարողները ուղղակի հերոսներ են: Ինչքան հիշում եմ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանք մեր աստվածային հերոսներն են, ովքեր կյանքը տվել են մեր հայրենիքի համար:

Փաշինյանը նկատի ուներ, որ եթե տնտեսություն չլինի, ոչինչ չենք կարող անել: Երեկ, երբ պարոն Փաշինյանը խոսում էր, ուզում էի ասել՝ մինչեւ անգամ շտապօգնության մեքենան չի կարող գնալ, եթե գումար չունենաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829