Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը շեշտել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթություններն ու ակնկալիքները, որոնք համահունչ են անպատժելիության դեմ պայքարի համամարդկային սկզբունքներին

Փետրվար 09,2024 12:25

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։

Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։

Նախարար Միրզոյանը շեշտել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթություններն ու ակնկալիքները, որոնք հնչեցվել էին նաև ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ, և համահունչ են ժողովրդավարության, օրենքի գերակայության, անպատժելիության դեմ պայքարի համամարդկային սկզբունքներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը ներկայացրել է ՀՀ օրենսդրությունը Ստատուտի հետ ներդաշնակեցման ուղղությամբ նախաձեռնված քայլերի մանրամասները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829