Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան. Գերմանիայի պաշտպանության նախարար

Փետրվար 16,2024 14:32

Ermenihaber. Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։

Նշելով, որ երկու երկրների մասնակցությամբ նախաձեռնությանը մասնակցող երկրների թիվը հասել է 21-ի` Պիստորիուսը հայտնել է․ «Այսքան կարճ ժամանակում մենք շատ լավ թվի ենք հասել»։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական​​ ներկայացուցչությունում կայացել էր «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնության» (ESSI) Թուրքիայի և Հունաստանի մասնակցությունը կարգավորող փաստաթղթի ստորագրման արարողությունը,որին ներկա է գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829