Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվե՞լ է ադրբեջանական պետության վերաբերմունքը հայի հանդեպ, իհարկե՝ ոչ, Արցախը մեզ օրինակ. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 19,2024 11:56

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է։ Քսան տարի առաջ այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։ Այս սարսափելի դեպքից անցել է քսան տարի, այդ ընթացքում Սաֆարովը հետ է ուղարկվել Ադրբեջան, որտեղ հերոսացվել է, թոշակ է ստացել ու բնակարան՝ մատուցած ծառայությունների համար։

Փոխվե՞լ է ադրբեջանական պետության վերաբերմունքը հայի հանդեպ, իհարկե՝ ոչ, Արցախը մեզ օրինակ։ Բայց մենք շատ դժվարությամբ ենք հասկանում կամ հաճախ մոռանում ենք, թե ինչ ռասիստական պետության հետ գործ ունենք: Ադրբեջանական քարոզչական տելեգրամ ալիքը, որն առնչվում է իրենց ՊՆ-ի հետ, Մարգարյանի մահվան տարելիցի օրը նման գրառում է արել՝ որոշելով մեզ հիշեցնել, թե ով ով է։ Ես սա չեմ մեկնաբանի, իսկ հետևությունները թողնում եմ բոլորիս․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829