Լրահոս
Օրվա լրահոսը

Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը

Փետրվար 19,2024 19:50

Փետրվարի 27-ին Դուբայում տեղի կունենա երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards-ը: Համաշխարհային Web3 և NFT ոլորտներում իրականացվող այս մեծ միջոցառումը կազմակերպվում է Դուբայի հայտնի ftNFT մարքեթփլեյսի ու ֆիջիթալ սփեյսի կողմից։ Նախատեսվում է, որ մրցանակաբաշխությունը կդառնա «Համաշխարհային NFT-ների տիեզերական իրադարձություն», որի շրջանակներում կգնահատվեն NFT համայնքի նորարարական նախագծերն ու դրանք ստեղծած տաղանդները:

ftNFT Awards 2024 կայքի ստեղծումից և մրցանակների հավակնորդների հայտերի ներկայացումից հետո կսկսվի համայնքի քվեարկությունը, որը կընթանա փետրվարի 19-23-ը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 27-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, ինչին կհաջորդի գալա ընթրիք Դուբայի հեղինակավոր Armani ռեստորանում:

Մրցանակաբաշխությանն առաջադրված են մի քանի անվանակարգ, որոնց թվում են «Տարվա NFT նախագիծը», «Լավագույն արվեստի ցուցահանդեսը ֆիջիթալ սփեյսում», «Նորափայլ NFT աստղը» և այլն, որոնք նշանավորում են NFT աշխարհում ունեցած բազմատեսակ ձեռքբերումները: Հաղթողները կընտրվեն համայնքի՝ բլոկչեյնի վրա կատարած քվեարկության միջոցով, ինչպես նաև ոլորտի լավագույն փորձագետներից կազմված ժյուրիի անդամների համատեղ որոշմամբ (որոշ անվանակարգերի դեպքում, սակայն, հաշվի են առնվելու ftnft.com-ում գրանցված վերջին 12 ամսվա տվյալները): Կան նաև հատուկ հովանավորվող անվանակարգեր՝ միտված ճանաչելու Web3 լուծումների ընդունումն ու յուրացումը ԱՄԷ-ում:

ftNFT International Awards 2024-ը հրավիրում է արտիստների, Web3 ծրագրավորողների և NFT ստեղծողների ամբողջ աշխարհից՝ քվեարկելու իրենց նախընտրած մասնակցի օգտին և օգնելու ընտրել հաղթողներին: Միջոցառման վերաբերյալ թարմացումներին կարելի է հետևել պաշտոնական կայքի միջոցով:

 ftNFT մարքեթփլեյս և ֆիջիթալ սփեյս 

2022 թվականին հիմնադրված ftNFT-ն առաջատար NFT հարթակ է, որն ընդգրկում է մարքեթփլեյս և երկու ֆիջիթալ սփեյս, որոնք գործում են Fastex Web3 էկոհամակարգում: Բլոկչեյն տեխնոլոգիայի, մասնավորապես՝ Bahamut և Ethereum Blockchain-ների վրա գործող ftNFT-ն ապահով և թափանցիկ կերպով ընդունում է տարբեր կրիպտոարժույթներ: Դուբայում և Երևանում գործող աշխարհում առաջին ֆիջիթալ NFT տարածքները տրամադրում են համապարփակ ծառայություններ՝ մետապատկերասրահներից մինչև 3D սկաներներ՝ միաձուլելով թվային և ֆիզիկական աշխարհները օգտատերերին մեծ փորձառություն ընձեռելու նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների և ftNFT International Awards 2024-ին մասնակցելու համար հարկավոր է այցելել հետևյալ հղումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829