Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի, ՌԴ-ի, Իսրայելի և Պակիստանի աջակցությամբ Ալիևի ռեժիմը շարունակում է Հայոց ցեղասպանությունը այս ողջ ընթացքում

Փետրվար 27,2024 14:15

Համագումարի հայտարարությունը Ադրբեջանի կողմից իրականացված առաջին հայկական ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Թուրքիայի, ՌԴ-ի, Իսրայելի և Պակիստանի աջակցությամբ Ալիևի ռեժիմը շարունակում է Հայոց ցեղասպանությունը այս ողջ ընթացքում՝ ընդհուպ 2024թ.-ին

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հիշում է Սումգայիթյան ջարդերի՝ նախկին Խորհրդային Ադրբեջանում հայ բնակչության դեմ անողոք ջարդերի 36-րդ տարելիցը։ Իր խաղաղ հայ բնակչության դեմ անվերահսկելի ամբոխի կողմից իրականացված բռնությունները շարունակվեցին 1988թ.-ի փետրվարի 26-ից մինչև 1988թ.-ի մարտի 1-ը և հանգեցրին խաղաղ բնակիչների դաժան սպանությունների, ունեցվածքի լայնածավալ ոչնչացման և հայերի զանգվածային տեղահանության: Ջարդի մասին հաղորդվել էր հիմնական լրատվամիջոցներում՝ այդպիսով սահմանվել էր Ադրբեջանի ողջ տարածքի հայերի էթնիկ զտումների մոդելը, որը շարունակվում է մինչ օրս:

Սումգայիթյան ջարդերից հետո հայերը մեթոդաբար թիրախավորվեցին Ադրբեջանի Կիրովաբադ (1988թ.) և Բաքու (1990թ.) քաղաքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, այդ թվում՝ Շուշիում և Ստեփանակերտում, ինչի հետևանքով հարյուր հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին՝ կոտորածներից փրկվելու համար՝ միաժամանակ զրկելով իրենց ունեցվածքներից, բիզնեսներից, ֆինանսական ռեսուրսներից և մշակութային ժառանգության օբյեկտներից։ Հակահայկական անկարգությունների և բռնությունների հիմքում ընկած էին հայ ժողովրդի կողմից Արցախի ինքնորոշման համար հնչեցրած կոչերը, որոնց աջակցում էին մարդու իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս և այլախոհ Անդրեյ Սախարովը, որը հայտարարեց, որ «հայ ժողովուրդը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև»:

Որպես հետևանք հայերի դեմ իր էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողման՝ պատմությունը կրկնվեց 2020թ.-ին, երբ Ալիևի ռեժիմը սանձազերծեց 44-օրյա պատերազմն Արցախի դեմ՝ Թուրքիայի և ջիհադիստ վարձկանների լիակատար ու բացահայտ աջակցությամբ, երբ հազարավոր հայեր սպանվեցին, բռնի տեղահանվեցին և ենթարկվեցին միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի, մահացու անօդաչու թռչող սարքերի և սպիտակ ֆոսֆորի ռումբերի հարվածներին՝ ինչպես փաստագրվել էր Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կողմից։

2020թ.-ի պատերազմին հաջորդեցին մարդու իրավունքների հավելյալ խախտումներ, երբ Ադրբեջանը 2022թ.-ի վերջին արգելափակեց Լաչինի միջանցքը մինչև 2023թ. և ստեղծեց մարդածին հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանը անտեսեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ոչնչացրեց մշակութային ժառանգության օբյեկտներ, ապօրինաբար ձերբակալեց քաղաքացիական պատանդներին, բռնության ենթարկեց ռազմագերիներին և շարունակեց իր վայրագություններն ու էթնիկ զտումները հայ ժողովրդի դեմ, մինչև 2023թ.-ի աշնանը այդ ամենը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը:

Սումգայիթյան ջարդերի 36-րդ տարելիցին Համագումարը ոգեկոչում է 1988 և 1990 թվականներին իրենց կյանքը կորցրածների, ինչպես նաև Արցախի այն հայերի հիշատակը, ովքեր զոհվեցին 2020 և 2023 թվականներին՝ պաշտպանելով իրենց պապենական հողերը։ Համագումարը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդկության դեմ իր զարհուրելի հանցագործությունների համար։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829