Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները

Մարտ 04,2024 20:55

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն և կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավար Մովսես Արիստակեսյանը, մարտի 1-ին հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ համատեղ հետաքրքրության շրջանակի առնչվող, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործմանը, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայությանն առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, կադրերի ընտրության, համալրման և վերապատրաստման գործընթացներին, ազդարարման համակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Դիտարկվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները:

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031