Այսօր վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65 ամյակն է ու ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նրա շիրիմին ու ծաղիկներ խոնարհել: Բայց Փաշինյանի այցը այս անգամ էլ առանց միջադեպերի չէր:

Նրա այցից առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ ներկայացած անձինք ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրեցին բոլոր լրագրողներին ու օպերատորներին: Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ դուք հավատարմագրված չեք լուսաբանելու այս միջոցառումը: Լրագրողները հորդորեցին ներկայացնել, թե ո՞րն է հավատարմագրված լրագրողների ցուցակը, որովհետեւ տարածքում ՊՆ-ում, կառավարությունում հավատարմագրված լրագրողներ կային, որոնք գրություն էին անգամ ուղարկել՝ տեղեկացնելով, որ ԶԼՄ ներկայացուցիչն այնտեղ իրականացնելու է լուսաբանում:
Լրագրողների դիտարկմանը՝ «մեր անուն ազգանունն անգամ չճշտեցիք, ի՞նչ գիտեք՝ հավատարմագրվա՞ծ ենք, թե՞ ոչ, կա՞նք այդ ցուցակում»՝ ՊՊԾ աշխատակիցներն արձագանքեցին հրելով, թե՝ «ճանապարհը բացեք»: Որ անկյուն ու փողոցի որ հատված գնում էին լրագրողները՝ կադրեր անելու, գոնե հեռվից վարչապետի կորտեժը նկարելու ու այցը լուսաբանելու համար, ոստիկանները այդ հատվածը համարում էին իրենց ծառայության գոտի ու արգելում նկարահանել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































