Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Հույս ունեմ, որ մենք բանականությունը դեռ չենք կորցրել եւ մեր հավաքական կերպարը ցույց կտա, որ ինքը արժանի չէ այս վիճակին»

Մարտ 11,2024 17:45

«Մարդկայնորեն վատ ես զգում, երբ հանրային խոսք ասելիս չկա ինչ-որ լավ բան, որով փորձես հույս ու հավատ տալ քաղաքացուն, ժողովրդին: Իսկ երբ հետեւում ես լրահոսին, մտածում ես նոր զոհերի, նոր նվաստացումների, գուցե, սկսված պատերազմի մասին»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում:

«Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ղեկավարը ուլտիմատում է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, որ պետք է անհապաղ հանձնել Տավուշի չորս գյուղեր: Հետո էլ պարզվեց, որ այդ ազգակործան պատուհասը հավաքել է քայլ արած իր թիմին եւ բացատրել, որ իրենք պարտավոր են համաձայնել այդ պահանջին:

Ես նրան ճանաչելով գիտեմ, որ համոզելու, ժողովրդի հույզերը, այդ թվում՝ իր թիմի, գողանալու մեծ կարողություն ունի: Ինքն այս առումով չեմպիոն է եւ անում է այն, ինչ պարտադրում է թշնամին: Այն թշնամին, որն ամբողջությամբ նվաստացրել է իրեն:

Իմ այստեղ գալու հիմնական նպատակն այն է, որ ասեմ՝ ամեն միջոց պետք է գործադրել, որպեսզի ազատվենք այս ազգակործանից: Այն, ինչ արել է նա մեր ժողովրդի, մեր, մեր պետության, մեր քաղաքացիների նկատմամբ, հակասահմանադրական է: Նա խախտել է սահմանադրությունը,-ասաց Ռուբեն Հակոբյանը:- Լավագույն տարբերակը կլիներ այն, որ շատ թե քիչ հնարավորություններ, կառույցներ ունեցող կուսակցությունները մեկտեղվեին մեկ օրակարգի շուրջ. ամեն ինչի գնով ազատվել Նիկոլ Փաշինյանից ու նրա հետ քայլ արածների խմբի հիմնական դերակատարներից:

Ես ժամանակին շատ երկար եմ եղել Ռուսաստանում: Հիմա է, որ չեմ գնում: Բայց երբ ռուս քաղաքական գործիչների հետ փորձում ես մի փոքր նախահարձակ խոսել, պատասխանում են, որ դուք ձեր դավաճանի հետ հարցերը լուծել չեք կարողանում ու մեզանի՞ց եք ինչ-որ բան պահանջում: Այստեղ, երեսպաշտություն կա, բայց ճշմարտություն էլ կա»,-ասաց բանախոսը:

Ռուբեն Հակոբյանը խոսեց նաեւ նախաձեռնողական դիվանագիտության կարեւորության մասին եւ անդրադարձավ հենց Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանների վնասակար անգործության մասին, ինչից Ադրբեջանը օգտվում եւ քայլ առ քայլ ամրապնդում է իր քաղաքական դիրքերը տարածաշրջանում:

Ավարտելով խոսքը՝ Ռուբեն Հակոբյանը հույս հայտնեց, որ բանականությունը դեռ չենք կորցրել, որ մեր հավաքական կերպարը ցույց կտա, որ ինքը արժանի չէ այս վիճակին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031