Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է, որ ՀԱՊԿ քարտուղարությունն այստեղ նստած է»․ Հռիփսիմե Գրիգորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Մարտ 15,2024 19:50

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին․ «Հարգելի գործընկերներ, ես ճի՞շտ հասկացա, որ դուք ընդհանրապես խնդիր չեք տեսնում նրա հետ, որ ՀԱՊԿ-ը չի արտահայտել դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հարձակում, ներխուժում, օկուպացիա, չի տրել գնահատական, չի ձեռնարկել քայլեր։ Ես դա չտեսա որեւէ տեղ ձեր խոսույթում։ Ինձ մոտ տպավորություն է, որ ՀԱՊԿ քարտուղարությունն այստեղ նստած է, եւ ես մեկ-մեկ զարմանում եմ, ինչո՞ւ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն չի կիրառվում։ Կարո՞ղ եք համարձակություն ունենալ ընդունելու, որ ձեր քաղաքական ուժերի՝ նախկին տասնամյակներում վարած քաղաքականությունների արդյունք է նաեւ այն, որ ՀՀ-ն բոլոր հնարավոր ու անհնար ոլորտներում, դե ֆակտո ինքնիշխանությունը ոտնահարող հարցերում անմիջապես ու ամբողջապես կախված է եղել մեկ երկրից։ Ունե՞ք քաջություն՝ սա ընդունելու»,- ասաց նա։

Հռիփսիմե Գրիգորյանը հավելեց․ «Արցախից եք խոսում ու ձախողված բանակցություններից։ Ո՞ր բանակցություններից, որոնք փակուղի՞ էին մտել, ես ցիտում եմ երրորդ նախագահի խոսքը։ Այդ բանակցությունները մե՞նք էինք ձախողել, որոնք մեզնից առաջ փակուղի էին մտել։ Դուք մտածել եք սրա մասին, թե ինչո՞ւ էին այդ բանակցությունները փակուղի մտել, մտածե՞լ եք այն կետի մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի կառավարման շրջանում Արցախը փաստացի դադարեց լինել բանակցային կողմ, այս կետի մասին հարցեր չեն առաջանո՞ւմ ձեզ մոտ»։

Ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին, որ Արցախի ձախողումը եղել է այն դեպքում, երբ բանակցությունն սկսել են սեփական կետից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031