Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները Արա Մկրտչյանը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

Մարտ 21,2024 18:33

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները՝ մասնավորապես դատավարությունները, որոնք նախարարության համար ունեն ռազմավարական նշանակություն:

Քննարկվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ դատական վիճակագրության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակված զեկույցը: Արա Մկրտչյանը կարևորել է որակյալ դատական վիճակագրության հավաքագրման գործընթացը, որը վերաբերելի կլինի բոլոր տեսակի դատական գործերին:

Պատվիրակությունը գլխավորող «Դիվելոփմենթ Պրոֆեյշնլս Ինկ.» Կազմակերպության (Development Professionals, Inc.) գործառնությունների փոխնախագահ Պատրիկ Վույչիկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հույս հայտնել, որ «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» վեցամսյա ծրագիրը կունենա հաջող և շարունակական ընթացք:

Պատրիկ Վույչիկը պատրաստակամություն է հայտնել արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացի կարիքների գնահատման և համակարգային աջակցության տրամադրման շուրջ: Փոխնախագահն իր խոսքում շեշտել է, որ տեղյակ է այս ոլորտում արդեն կատարված գործընթացներից, մասնավորապես Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգից և վերջինիս գրանցած դրական արդյունքից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել թվայնացման ոլորտում ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը և հասնել լավագույն արդյունքի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031