Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետին

Մարտ 25,2024 14:53

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից հայտնում են. մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Պարոն Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի ավարտին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031