Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլեր. «Ազատություն»

Մարտ 26,2024 23:50

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:

«Ազատությունը» հետաքրքրվել է, թե Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում: Մեթյու Միլերը հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031