Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը և ԵՄ դեսպանը քննարկել են նաև Եվրաջասթի հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Մարտ 29,2024 17:43

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման սկզբում նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու հայտնել իր պատրաստակամությունը գործադրելու բոլոր ջանքերն այդ քայլերի արդյունավետ իրականացման համար։

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է մարտի 4-ից 6-ը Բրյուսել կատարած այցին և վերջինիս շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին, որոնց ընթացքում կարևորվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը տարբեր ձևաչափերով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, մասնավորապես՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին, «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» Բյուջետային աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրականացման ընթացքին, ինչպես նաև ԵՄ տարբեր գործիքակազմերի շրջանակներում նոր մեկնարկող ծրագրերին։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը հնարավորություն են ունեցել մանրամասն քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ԵՄ ծրագրի արդյունքները և համաձայնեցնելու հաջորդիվ իրագործվելիք քայլերը՝ ուղղված ծրագրի և ակնկալվող վերջնարդյունքների ամփոփմանը։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ներկայիս փոխգործակցության մակարդակը և վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031