Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Վարդանյան. «Ես ապօրինի գումար ու գույք չունեմ, դատարանում դա կապացուցեմ». «Հրապարակ»

Ապրիլ 02,2024 10:04

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել, որով պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ, 933 մլն 144 հազար դրամ, որը «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»:

Արա Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում հայցապահանջն ու մեղադրանքը, ինքն ապօրինի ծագում ունեցող գույք չունի` իր ունեցվածքն աշխատել կամ ժառանգել է ծնողներից։

«Ես ապօրինի գումար ու գույք չունեմ, դատարանում դա կապացուցեմ։ Գումարի առումով աբսուրդային թիվ է ներկայացրել դատախազությունը, լրիվ սխալ է, ինչ վերաբերում է գույքերին՝ ես ծնողներիս հետ եմ ապրում, ովքեր եղել են բավական բարձր պաշտոնների եւ գույք առնելու հետ կապված խնդիր չեն ունեցել»,-մեկնաբանեց Վարդանյանը։

Իրավապահները մեկ անգամ են այս վարույթի ընթացքում Վարդանյանին կանչել, այն էլ տեղեկացնելու, որ գործը նախաքննության փուլում է, հարցաքննության չեն էլ հրավիրել։ Վարդանյանի բանկային հաշիվների վրա 2018-ից է կալանք դրված: Նա ժպիտով է ասում․ «Իմ կյանքում դատախազության այս գործողություններից հետո առանձնապես բան չի փոխվում»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930